CREED
Absolu Aventus
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Absolu Aventus-ը դասական Aventus-ի տպավորիչ վերաիմաստավորումն է, ստեղծված բացառիկը գնահատողների համար՝ անգերազանցելի օլֆակտիվ փորձառություն ապահովելու նպատակով։ Վառ բերգամոտի շնորհիվ՝ փարթամ ցիտրուսային էներգիայի պայթյունը միանգամից է զգացվում, որը համալրվում է թարմ գրեյպֆրուտի նուրբ շեշտադրումներով։ Հետագայում բացվում է բնօրինակ բույրին բնորոշ՝ անանասի և պատչուլիի սրտաբուխ համադրությունը։ Aventus-ի այս ոգին նորովի է բացահայտվում, երբ միանում են տաք համեմունքներն ու ծխահար հաիթյան վետիվերը՝ բույրին ավելացնելով խորություն և բարդություն։
Creed բուրմունքի տան պատմությունը սկսվում է հեռավոր տասնութերորդ դարում՝ 1760 թվականին։ Այն ժամանակ՝ աշխարհի կողմից մշուշոտ ու մռայլ եղանակով հայտնի Բրիտանիայի մայրաքաղաքում, մարդկային ստեղծագործության մեկ այլ պայծառ շող հայտնվեց՝ Creed տունը, որը հիմնեց Ջեյմս Հենրի Քրիդը։ Creed-ի ստեղծած բույրերով հիացել են բազմաթիվ մեծ պատմական անձնավորություններ։ Այս տան օծանելիքներն ընտրյալ են դարձել Իսպանիայի թագուհի Քրիստինայի, կայսրուհի Եվգենիայի, Նիկոլայ II-ի, Ավստրիայի Ելիզավետայի, թագուհի Վիկտորիայի, կայսր Ֆրանց Յոզեֆի և Նապոլեոն III-ի կողմից։ Բայց սա դեռ ամբողջ ցուցակը չէ։ Այս մեծ տան պատմությունն արդեն անցել է երրորդ դարի շեմը՝ տարեցտարի ավելացնելով իր երկրպագուների բանակը, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա բացառիկ ու ազնվական կոմպոզիցիաները, որոնք արժանի են թագավորական դինաստիաների։ Creed-ի հիմնադիրը՝ Ջեյմս Քրիդը, հանդիսանում էր ճանաչված օծանելիքի վարպետ, ում ծառայություններից օգտվում էին միապետներն ու թագավորները՝ իրենց կերպարներն ու բույրերը հանձնելով ամենաարժանիին։ Creed տան ընտրած օծանելիքի վարպետների խումբը միշտ էլ առանձնացել է ոչ միայն ղեկավար շրջանակների ցանկությունները գուշակելու, այլ նաև կանխատեսելու բացառիկ ունակությամբ։ Այն ժամանակ վաճառքի էին ներկայացվում առավելագույնը երկու կամ երեք հեղինակների բույրեր։
Գին
157.900 ֏
110.530 ֏
1
















