W7
Cheeky Dip Liquid Blusher Thrill-Seeker
Նկարագրություն
Օգտագործման Եղանակ
Ապրանքանիշի Մասին
Հեղուկ այտներկ, որը մեկ շարժումով հաղորդում է այտերին գեղեցիկ, բնական և առողջ երանգ: Այտներկի բարձր պիգմենտացված ֆորմուլան հեշտությամբ միաձուլվում է մաշկին՝ ապահովելով թարմ և բնական ավարտ: Այն ունի ապլիկատոր‑սպունգ, որի միջոցով կարելի է հեշտությամբ տարածել գույնը՝ ըստ ցանկալի ինտենսիվության: Բաղադրության մեջ ներառված է Vitamin E, որը խնամում է մաշկը:
Սպունգ-ապլիկատորով քսեք փոքր քանակությամբ այտոսկրերի վրա՝ մեկ շարժումով, ապա մեղմ շարժումներով տարածեք այտոսկրերին և այլ նախընտրելի հատվածներին՝ ստանալով բնական և առողջ տեսք:
W7 Cosmetics — բրիտանական դիմահարդարման բրենդ է, որը հիմնադրվել է 2002 թվականին Լոնդոնում։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակը եղել է տրենդային և բարձրորակ կոսմետիկա առաջարկել մատչելի գներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա օգտագործել ժամանակակից դիմահարդարման միջոցներ։ Հիմնական առանձնահատկություններ` Մատչելի գներով բարձրորակ կոսմետիկա Cruelty-free բրենդ (արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա) Վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և խոշոր խանութների ցանցերում Ունի 500+ տարբեր ապրանքներ՝ աչքերի, դեմքի, շուրթերի և մաշկի խնամքի համար W7-ը հայտնի է իր գունավոր, ժամանակակից փաթեթավորումով և տրենդային ֆորմուլաներով, որոնք նախատեսված են թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար։
Գին
3.200 ֏
1















