W7
In The Clouds Headband&Wristband Set
Նկարագրություն
Օգտագործման Եղանակ
Ապրանքանիշի Մասին
W7 In The Clouds հավաքածուի մեջ ներառված թևնոցները և գլխակապ։ Թևնոցները նախատեսված են դեմքը լվանալիս հարմարավետություն ապահովելու համար։ Երբ դուք լվանում եք ձեր դեմքը, թևնոցները կլանում են արմունկների ուղղությամբ հոսող ջուրը՝ թույլ չտալով, որ ձեր հագուստի թևերը թրջվեն։ Իսկ գլխակապը հեռու է պահում մազերը դեմքից, որպեսզի դրանք չխանգարեն կամ չկեղտոտվեն խնամքի միջոցներից (քսուքներ, դիմակներ) կամ դիմահարդարվելիս: Ինչպես թևնոցները, գլխակապը նույնպես պատրաստված է շատ փափուկ, «թավշյա» կտորից, որը չի սեղմում գլուխը և հաճելի է կրել:
Մինչ դեմքը լվանալը՝ դրեք թևնոցները ձեր դաստակներին։ Օգտագործեք լվացվելիս, որպեսզի դրանք կլանեն ավելորդ ջուրը և պահեն ձեր հագուստի թևերը չոր։ Գլխակապը դրեք գլխին՝ մազերը դեմքից հեռու պահելու համար։ Օգտագործեք մաշկի խնամքի ընթացքում (մաքրում, դիմակներ, քսուքներ) կամ դիմահարդարվելիս։ Օգտագործումից հետո, անհրաժեշտության դեպքում, լվացեք և թողեք, որ բնականորեն չորանա։
W7 Cosmetics — բրիտանական դիմահարդարման բրենդ է, որը հիմնադրվել է 2002 թվականին Լոնդոնում։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակը եղել է տրենդային և բարձրորակ կոսմետիկա առաջարկել մատչելի գներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա օգտագործել ժամանակակից դիմահարդարման միջոցներ։ Հիմնական առանձնահատկություններ` Մատչելի գներով բարձրորակ կոսմետիկա Cruelty-free բրենդ (արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա) Վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և խոշոր խանութների ցանցերում Ունի 500+ տարբեր ապրանքներ՝ աչքերի, դեմքի, շուրթերի և մաշկի խնամքի համար W7-ը հայտնի է իր գունավոր, ժամանակակից փաթեթավորումով և տրենդային ֆորմուլաներով, որոնք նախատեսված են թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար։
Գին
4.400 ֏
1

















