W7
Lotus Lake Blusher
Նկարագրություն
Օգտագործման Եղանակ
Ապրանքանիշի Մասին
W7 Boxed Blusher -ետաքսանման փոշի-այտներկ (blush), որն ապահովում է թարմ և բնական տեսք, որը հիանալի համադրվում է տարբեր տեսակի մաշկի հետ։ Այն ունի գեղեցիկ ձևավորված տուփ, որի ներսում ներառված է նաև փոքրիկ վրձին՝ հարմարավետ օգտագործման համար։ Ունի բարձր պիգմենտացիա և հեշտությամբ տարածվում է մաշկի վրա՝ հաղորդելով այտերին առողջ փայլ։
Օգտագործեք ներառված փոքրիկ վրձինը կամ ձեր նախընտրած դիմահարդարման վրձինը, պտտաձև շարժումներով տարածելով քսեք այտոսկրերին՝ սկսելով արտաքին անկյունից դեպի ներս։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք՝ ցանկալի ինտենսիվության համար։
W7 Cosmetics — բրիտանական դիմահարդարման բրենդ է, որը հիմնադրվել է 2002 թվականին Լոնդոնում։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակը եղել է տրենդային և բարձրորակ կոսմետիկա առաջարկել մատչելի գներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա օգտագործել ժամանակակից դիմահարդարման միջոցներ։ Հիմնական առանձնահատկություններ` Մատչելի գներով բարձրորակ կոսմետիկա Cruelty-free բրենդ (արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա) Վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և խոշոր խանութների ցանցերում Ունի 500+ տարբեր ապրանքներ՝ աչքերի, դեմքի, շուրթերի և մաշկի խնամքի համար W7-ը հայտնի է իր գունավոր, ժամանակակից փաթեթավորումով և տրենդային ֆորմուլաներով, որոնք նախատեսված են թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար։
Գին
3.200 ֏
1















