W7
Luminous Skin Serum Vitamin C
Նկարագրություն
Օգտագործման Եղանակ
Ապրանքանիշի Մասին
W7 Luminous Skin Vitamin C Serum - Խոնավեցնող և փայլ հաղորդող շիճուկ դեմքի և պարանոցի համար: Պարունակում է Վիտամին C, Սկվալան և Հիալուրոնաթթու, որոնք միասին օգնում են հարթեցնել մաշկի երանգը, նվազեցնել բորբոքումները և խորը խոնավեցնել մաշկը: Ունի թեթև և ոչ կպչուն կառուցվածք, որն ակնթարթորեն թարմացնում է մաշկը՝ հաղորդելով բնական և առողջ փայլ:
Սկսեք մաքուր դեմքից: Լվացվեք ձեր նախընտրած միջոցով:Վերցրեք 2-3 կաթիլ շիճուկ և նրբորեն մերսեք դեմքի ու պարանոցին: Սպասեք մոտ 1 րոպե, մինչև այն ամբողջությամբ ներծծվի: Քսեք ձեր խոնավեցնող քսուքը: Եթե օգտագործում եք առավոտյան, անպայման վերջում քսեք արևապաշտպան քսուք (SPF):
W7 Cosmetics — բրիտանական դիմահարդարման բրենդ է, որը հիմնադրվել է 2002 թվականին Լոնդոնում։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակը եղել է տրենդային և բարձրորակ կոսմետիկա առաջարկել մատչելի գներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա օգտագործել ժամանակակից դիմահարդարման միջոցներ։ Հիմնական առանձնահատկություններ` Մատչելի գներով բարձրորակ կոսմետիկա Cruelty-free բրենդ (արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա) Վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և խոշոր խանութների ցանցերում Ունի 500+ տարբեր ապրանքներ՝ աչքերի, դեմքի, շուրթերի և մաշկի խնամքի համար W7-ը հայտնի է իր գունավոր, ժամանակակից փաթեթավորումով և տրենդային ֆորմուլաներով, որոնք նախատեսված են թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար։
Գին
3.600 ֏
1















