ESCENTRIC MOLECULES
Molecule 01 Atomiser Refill
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Escentric Molecules Molecule 01 ATOM.iser Refill Set-ը մինիմալիստական և շքեղ ճամփորդական հավաքածու է, որը նախատեսված է ATOM.iser պատյանը լիցքավորելու համար։ Հավաքածուն ներառում է 3 հատ 8.5 մլ վիալ՝ Molecule 01 բույրով։ ներառում է 3 հատ 8.5 մլ վիալ՝ Molecule 01 բույրով։ Բույրի հիմքում ընկած է միայն մեկ ակտիվ բաղադրիչ՝ Iso E Super։ Այն հայտնի է իր փայտային-մուսկային, շատ թեթև և «օդային» հնչողությամբ Molecule 01-ը չի կառուցված դասական բուրմունքային «պիրամիդով» (վերին, միջին և բազային նոտաներ չունի)․ այն ուղղակիորեն միախառնվում է մաշկի հետ՝ ստեղծելով անհատական, յուրահատուկ «երկրորդ մաշկի» էֆեկտ։ Արդյունքում ստացվում է մաքուր, թավշյա և փափուկ փայտային aura, որը շատ մոտ է մաշկին և երբեմն նույնիսկ դժվար է անմիջապես զգալ։
Escentric Molecules բրենդը հիմնադրվել է գերմանացի պարֆյումեր Geza Schoen-ի կողմից և համարվում է ժամանակակից նիշային պարֆյումերիայի ամենանորարար ուղղություններից մեկը։ Բրենդի գաղափարախոսությունը հիմնված է առանձին արոմա-մոլեկուլների ուժի և մաքրության վրա, որտեղ յուրաքանչյուր բույր ստեղծվում է գիտության և արվեստի նուրբ համադրությամբ։ Escentric Molecules-ը հայտնի դարձավ իր մինիմալիստական, բայց արտահայտիչ կոմպոզիցիաներով, որոնք յուրահատուկ կերպով բացվում են յուրաքանչյուր մարդու մաշկի վրա՝ ստեղծելով անհատական բույրային փորձառություն։ Բրենդի ստեղծագործություններում հաճախ գերակշռում են փայտային, մուշկային, սաթային և թարմ համեմային նոտաները, որոնք փոխանցում են ժամանակակից էլեգանտություն և աննկատ շքեղություն։
Գին
30.000 ֏
1















