MATIERE PREMIERE
Parisian Musc Hand and body wash
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Matière Première Parisian Musc Hand & Body Wash — շքեղ լվացման գել է, որը նախատեսված է ամենօրյա լոգանքի կամ ձեռքերի լվացման գործընթացը վերածելու նուրբ, բուրավետ ծիսակարգի։ Այս արտադրանքը կրկնում է Parisian Musc օծանելիքի մաքուր և էլեգանտ բույրային աշխարհը։ Կոմպոզիցիայի հիմքում գտնվում են Պերուից ամբրետայի սերմերը (ambrette seeds), որոնք հաղորդում են բնական, մաքուր և նուրբ մուշկային բնույթ՝ ստեղծելով “skin-like” զգացողություն։ Դրան ավելացված է վիրջինյան մայրի (cedarwood), որը ապահովում է չոր, փայտային և կառուցվածքային հիմք։ Հիմքում ambroxan-ը տալիս է ժամանակակից, “luxury” հնչողություն և երկարատև մաքուր շղարշ։ Գելի texture-ը թեթև և հարթ է, հեշտությամբ վերածվում է նուրբ փրփուրի և մաքրում է մաշկը՝ առանց չորացնելու կամ գրգռելու։ Բանաձևը պարունակում է մոտ 88%–92% բնական բաղադրիչներ, վեգան է և զերծ է պարաբեններից ու սիլիկոններից։ Օգտագործումից հետո մաշկի վրա մնում է շատ նուրբ, հազիվ նկատելի, բայց հաճելի մուշկային հետք։
Matière Première-ը ֆրանսիական նիշային օծանելիքի բրենդ է, որը ստեղծվել է 2019 թվականին և առանձնանում է իր մինիմալիստական ու բարձրորակ մոտեցմամբ։ Բրենդի հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր բույր կառուցվում է մեկ գլխավոր հումքի շուրջ՝ ցույց տալով դրա մաքուր և ուժեղ բնույթը։ Օգտագործվում են շատ բարձր որակի բնական նյութեր, և որոշ բաղադրիչներ նույնիսկ ստացվում են սեփական ֆերմաներից, ինչը ապահովում է հումքի վերահսկվող և պրեմիում որակ։ Այս բրենդի բույրերը սովորաբար ունեն պարզ, բայց շատ մտածված կառուցվածք, որտեղ կենտրոնը մեկ ingredient-ի արտահայտիչ մեկնաբանությունն է։ Դրանք ժամանակակից են, մաքուր և հաճախ linear բնույթ ունեն, բայց միևնույն ժամանակ շատ երկարատև են և ունեն ուժեղ սիլաժ։ Ստեղծողն է օծանելիքագործ Aurélien Guichard-ը, ով բրենդին տվել է իր signature «raw material first» փիլիսոփայությունը։
Գին
30.800 ֏
1















