MATIERE PREMIERE
Radical Rose Hair perfume
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Matière Première Radical Rose Hair Perfume — բրենդի ամենահայտնի բույրերից մեկի՝ Radical Rose-ի հատուկ մազերի համար նախատեսված տարբերակն է, որը թույլ է տալիս վայելել վարդի շքեղ և ինտենսիվ բնույթը ավելի թեթև ու նուրբ ձևաչափով։ Այս բույրի հիմքում գտնվում է ֆրանսիական Grasse Centifolia վարդի աբսոլյուտը, օգտագործված բարձր կոնցենտրացիայով, որը հաղորդում է հարուստ, բնական և շքեղ ծաղկային բնույթ։ Դրան հավելված են զաֆրանը և սև պղպեղը, որոնք բույրին տալիս են կծու, էներգետիկ և ժամանակակից շեշտ՝ վարդը դարձնելով ավելի “bold” և արտահայտիչ։ Հիմքում ինդոնեզական պաչուլին և լաբդանումը ստեղծում են խորը, մուգ և խեժային ավարտ, որը երկարատև մնում է մազերի վրա։ Hair perfume-ի թեթև բանաձևը պարունակում է ավելի քիչ սպիրտ, ինչի շնորհիվ չի չորացնում մազերը և պահպանում է դրանց բնական փայլը։ Այն թողնում է հարուստ, օդային և կայուն շլեյֆ, որը շարժման հետ նուրբ կերպով տարածվում է՝ ստեղծելով երկարատև, elegant վարդային aura։
Matière Première-ը ֆրանսիական նիշային օծանելիքի բրենդ է, որը ստեղծվել է 2019 թվականին և առանձնանում է իր մինիմալիստական ու բարձրորակ մոտեցմամբ։ Բրենդի հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր բույր կառուցվում է մեկ գլխավոր հումքի շուրջ՝ ցույց տալով դրա մաքուր և ուժեղ բնույթը։ Օգտագործվում են շատ բարձր որակի բնական նյութեր, և որոշ բաղադրիչներ նույնիսկ ստացվում են սեփական ֆերմաներից, ինչը ապահովում է հումքի վերահսկվող և պրեմիում որակ։ Այս բրենդի բույրերը սովորաբար ունեն պարզ, բայց շատ մտածված կառուցվածք, որտեղ կենտրոնը մեկ ingredient-ի արտահայտիչ մեկնաբանությունն է։ Դրանք ժամանակակից են, մաքուր և հաճախ linear բնույթ ունեն, բայց միևնույն ժամանակ շատ երկարատև են և ունեն ուժեղ սիլաժ։ Ստեղծողն է օծանելիքագործ Aurélien Guichard-ը, ով բրենդին տվել է իր signature «raw material first» փիլիսոփայությունը։
Գին
40.800 ֏
1

















