W7
Shaped Powder Brush
Նկարագրություն
Օգտագործման Եղանակ
Ապրանքանիշի Մասին
W7 Shaped Powder Brush-ը դիմահարդարման պրոֆեսիոնալ վրձին է՝ նախատեսված դիմափոշու ճշգրիտ և հավասարաչափ տարածման համար։Վրձինն ունի հատուկ ձևավորված, փափուկ և խիտ գլխիկ, որը թույլ է տալիս հեշտությամբ հասնել դեմքի բոլոր հատվածներին, այդ թվում՝ աչքերի տակ և քթի շուրջ։Պատրաստված է բարձրորակ սինթետիկ մազիկներից, ինչի շնորհիվ այն շատ նուրբ է հպվում մաշկին և չի գրգռում այն։Որպեսզի վրձինը երկար ծառայի և մաշկի վրա բակտերիաներ չտարածի, խորհուրդ է տրվում լվանալ այն շաբաթական մեկ անգամ՝ օգտագործելով գոլ ջուր և մեղմ շամպուն կամ հատուկ վրձինների մաքրող միջոցով։
Վրձնի ծայրով թեթևակի հպվեք դիմափոշուն։Թեթև հարվածեք վրձնի բռնակին՝ ավելորդ փոշին թափ տալու համար։րբորեն և շրջանաձև շարժումներով տարածեք դեմքի վրա՝ կենտրոնանալով այն հատվածների վրա, որոնք ունեն ֆիքսման կարիք ։
W7 Cosmetics — բրիտանական դիմահարդարման բրենդ է, որը հիմնադրվել է 2002 թվականին Լոնդոնում։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակը եղել է տրենդային և բարձրորակ կոսմետիկա առաջարկել մատչելի գներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա օգտագործել ժամանակակից դիմահարդարման միջոցներ։ Հիմնական առանձնահատկություններ` Մատչելի գներով բարձրորակ կոսմետիկա Cruelty-free բրենդ (արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա) Վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և խոշոր խանութների ցանցերում Ունի 500+ տարբեր ապրանքներ՝ աչքերի, դեմքի, շուրթերի և մաշկի խնամքի համար W7-ը հայտնի է իր գունավոր, ժամանակակից փաթեթավորումով և տրենդային ֆորմուլաներով, որոնք նախատեսված են թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար։
Գին
4.500 ֏
1















