W7
Stroke of Genius Brow Pencil Blonde
Նկարագրություն
Օգտագործման Եղանակ
Ապրանքանիշի Մասին
W7 Stroke Of Genius-ը երկկողմանի մեխանիկական մատիտ է, որը նախատեսված է հոնքերին բնական և խնամված տեսք հաղորդելու համար՝ ստեղծելով «միկրոբլեյդինգի» էֆեկտ։Թույլ է տալիս նկարել շատ նուրբ, մազանման գծեր, ինչը հոնքերին հաղորդում է առավելագույն բնական տեսք:Մի կողմում բարակ մատիտն է, իսկ մյուս կողմում՝ հատուկ խոզանակ որը նախատեսված է հոնքերը սանրելու և գույնը հավասարաչափ տարածելու համար:
Պտտեք մատիտը այնքան, որ դուրս գա ընդամենը 1-2 մմ: Քանի որ ծայրը շատ բարակ է, այն կարող է հեշտությամբ կոտրվել, եթե շատ բացեք:Սկսած հոնքի սկզբնամասից՝ արեք կարճ, թեթև և դեպի վեր ուղղված շարժումներ: Փորձեք կրկնօրինակել բնական մազիկների ուղղությունը: Մատիտը մեխանիկական է և սրելու կարիք չունի, բայց մի՛ մոռացեք օգտագործելուց հետո փակել կափարիչը, որպեսզի այն չչորանա: Եթե ցանկանում եք, որ հոնքերն ամբողջ օրը պահպանեն իրենց ձևը, կարող եք վերջում քսել թափանցիկ հոնքերի գել :
W7 Cosmetics — բրիտանական դիմահարդարման բրենդ է, որը հիմնադրվել է 2002 թվականին Լոնդոնում։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակը եղել է տրենդային և բարձրորակ կոսմետիկա առաջարկել մատչելի գներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա օգտագործել ժամանակակից դիմահարդարման միջոցներ։ Հիմնական առանձնահատկություններ` Մատչելի գներով բարձրորակ կոսմետիկա Cruelty-free բրենդ (արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա) Վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և խոշոր խանութների ցանցերում Ունի 500+ տարբեր ապրանքներ՝ աչքերի, դեմքի, շուրթերի և մաշկի խնամքի համար W7-ը հայտնի է իր գունավոր, ժամանակակից փաթեթավորումով և տրենդային ֆորմուլաներով, որոնք նախատեսված են թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար։
Գին
1.900 ֏
1















