W7
Sweet Dreams Overnight Lip Mask Blueberry
Նկարագրություն
Օգտագործման Եղանակ
Ապրանքանիշի Մասին
W7 Sweet Dreams-ը շուրթերի խորը խոնավեցնող և վերականգնող միջոց է, որը նախատեսված է երեկոյան խնամքի համար: Այն օգնում է վերացնել շուրթերի չորությունը և ճաքերը՝ հաղորդելով նրանց փափկություն և հարթություն: Հարստացված է Վիտամին E-ով, Ալոե Վերայով: Այս բաղադրիչները հայտնի են իրենց սնուցող և հակաօքսիդանտ հատկություններով: Առավոտյան շուրթերը դառնում են ավելի առաձգական, խոնավեցված և պատրաստ են շրթներկի հարթ քսմանը:
Հատուկ վրձնի օգնությամբ հաստ շերտով քսեք դիմակը մաքուր շուրթերին: Թողեք այն ամբողջ գիշեր: Այն կարելի է օգտագործել նաև ցերեկը՝ որպես սովորական շուրթերի բալզամ:
W7 Cosmetics — բրիտանական դիմահարդարման բրենդ է, որը հիմնադրվել է 2002 թվականին Լոնդոնում։ Բրենդի ստեղծման հիմնական նպատակը եղել է տրենդային և բարձրորակ կոսմետիկա առաջարկել մատչելի գներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա օգտագործել ժամանակակից դիմահարդարման միջոցներ։ Հիմնական առանձնահատկություններ` Մատչելի գներով բարձրորակ կոսմետիկա Cruelty-free բրենդ (արտադրանքը չի փորձարկվում կենդանիների վրա) Վաճառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և խոշոր խանութների ցանցերում Ունի 500+ տարբեր ապրանքներ՝ աչքերի, դեմքի, շուրթերի և մաշկի խնամքի համար W7-ը հայտնի է իր գունավոր, ժամանակակից փաթեթավորումով և տրենդային ֆորմուլաներով, որոնք նախատեսված են թե սկսնակների, թե պրոֆեսիոնալների համար։
Գին
2.100 ֏
1















