APRIORI
Toothbrush Carmine Red Silver Medium
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Apriori Slim Carmine Red/Silver Medium -Սա Apriori-ի Slim հավաքածուի ամենավառ և կրքոտ մոդելներից մեկն է, որը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են աչքի ընկնող աքսեսուարներ: Հագեցած կարմիր ՝ արծաթագույն մետաղական շեշտադրումներով: Մազիկներն ունեն միջին կոշտություն, ինչը թույլ է տալիս ինտենսիվորեն հեռացնել ատամնափառը՝ միաժամանակ լինելով անվտանգ էմալի համար : Օգտագործվում է 30%-ով պակաս պլաստիկ, իսկ մազիկները պատրաստված են բուսական հիմքով նորարարական թելերից: Ինչպես Slim շարքի մյուս խոզանակները, սա ևս ունի արտոնագրված էրգոնոմիկ ձև և հարմար մատովի (matte) մակերես:
Apriori-ն լոնդոնյան oral care բրենդ է, որը հիմնադրվել է 2016 թվականին՝ վերաիմաստավորելու ամենօրյա ատամների խնամքը և սովորական ատամի խոզանակը դարձնելու ժամանակակից դիզայնի ու գիտակցված կենսակերպի մի մաս։ Բրենդը ստեղծում է խնամքի միջոցներ, որոնք համադրում են մինիմալիստական էսթետիկան, ֆունկցիոնալությունը և կայուն արտադրության սկզբունքները՝ սովորական առօրյան վերածելով ավելի հաճելի ու նուրբ փորձառության։ Ատամնաբույժների հետ համատեղ մշակված Apriori-ի խոզանակները նախագծված են արդյունավետ և նուրբ մաքրման համար։ Դրանք առանձնանում են թեթև կառուցվածքով, էրգոնոմիկ ձևավորմամբ և բուսական ծագման նյութերով, որոնք ապահովում են ինչպես հարմարավետ օգտագործում, այնպես էլ շրջակա միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցում։ SLIM by Apriori հավաքածուն բրենդի ամենահայտնի շարքերից է, որտեղ ժամանակակից դիզայնը միահյուսվում է մաքրության և պարզության գաղափարին։ Նուրբ ու էլեգանտ ձևավորումը, հավասարակշռված գունային լուծումները և մտածված մանրամասները Apriori-ն դարձնում են ոչ միայն խնամքի միջոց, այլ նաև լոգասենյակի ինտերիերի գեղեցիկ լրացում։
Գին
4.800 ֏
1



















