APRIORI
Toothbrush Lavender Luster Medium
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Apriori Slim Lavender Luster Medium - Վառ լավանդայի գույն (Vivid Lavender) ՝ սև (Black) մատովի մետաղական շեշտադրումներով: Մազիկները նախատեսված են ատամնափառի արդյունավետ հեռացման համար՝ պահպանելով էմալի ամրությունը: Արժանացել է Red Dot Award մրցանակին՝ բացառիկ դիզայնի և ֆունկցիոնալության համար: Ունի ասիմետրիկ գլխիկ, որը մշակվել է ատամնաբույժների հետ համատեղ՝ դժվար հասանելի տեղերը մաքրելու համար: Պատրաստված է 30%-ով պակաս պլաստիկից և օգտագործում է բուսական հիմքով մազիկներ:
Apriori-ն լոնդոնյան oral care բրենդ է, որը հիմնադրվել է 2016 թվականին՝ վերաիմաստավորելու ամենօրյա ատամների խնամքը և սովորական ատամի խոզանակը դարձնելու ժամանակակից դիզայնի ու գիտակցված կենսակերպի մի մաս։ Բրենդը ստեղծում է խնամքի միջոցներ, որոնք համադրում են մինիմալիստական էսթետիկան, ֆունկցիոնալությունը և կայուն արտադրության սկզբունքները՝ սովորական առօրյան վերածելով ավելի հաճելի ու նուրբ փորձառության։ Ատամնաբույժների հետ համատեղ մշակված Apriori-ի խոզանակները նախագծված են արդյունավետ և նուրբ մաքրման համար։ Դրանք առանձնանում են թեթև կառուցվածքով, էրգոնոմիկ ձևավորմամբ և բուսական ծագման նյութերով, որոնք ապահովում են ինչպես հարմարավետ օգտագործում, այնպես էլ շրջակա միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցում։ SLIM by Apriori հավաքածուն բրենդի ամենահայտնի շարքերից է, որտեղ ժամանակակից դիզայնը միահյուսվում է մաքրության և պարզության գաղափարին։ Նուրբ ու էլեգանտ ձևավորումը, հավասարակշռված գունային լուծումները և մտածված մանրամասները Apriori-ն դարձնում են ոչ միայն խնամքի միջոց, այլ նաև լոգասենյակի ինտերիերի գեղեցիկ լրացում։
Գին
3.500 ֏
1



















