APRIORI
Toothbrush Sapphire Blue Gold Medium
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Apriori Slim Sapphire Blue/Gold Medium - Սա Apriori-ի Slim հավաքածուի ամենաշքեղ գունային համադրություններից մեկն է, որը հիշեցնում է թագավորական կապույտը՝ համադրված ոսկու հետ: Մուգ շափյուղա կապույտ (Sapphire Blue) մարմին՝ ոսկեգույն մետաղական շեշտադրումներով Apriori Slim: Մազիկների տրամագիծը 0.17 մմ է, ինչը ապահովում է ատամների մակերեսի ինտենսիվ և որակյալ մաքրում : Ինչպես շարքի մյուս մոդելները, սա նույնպես 2020 թվականին արժանացել է Red Dot Award հեղինակավոր մրցանակին: գտագործվում է 30%-ով պակաս պլաստիկ, իսկ մազիկները պատրաստված են բուսական հիմքով թելերից: Նախագծված է Մեծ Բրիտանիայում, մետաղական դետալները պատրաստված են Իտալիայում:
Apriori-ն լոնդոնյան oral care բրենդ է, որը հիմնադրվել է 2016 թվականին՝ վերաիմաստավորելու ամենօրյա ատամների խնամքը և սովորական ատամի խոզանակը դարձնելու ժամանակակից դիզայնի ու գիտակցված կենսակերպի մի մաս։ Բրենդը ստեղծում է խնամքի միջոցներ, որոնք համադրում են մինիմալիստական էսթետիկան, ֆունկցիոնալությունը և կայուն արտադրության սկզբունքները՝ սովորական առօրյան վերածելով ավելի հաճելի ու նուրբ փորձառության։ Ատամնաբույժների հետ համատեղ մշակված Apriori-ի խոզանակները նախագծված են արդյունավետ և նուրբ մաքրման համար։ Դրանք առանձնանում են թեթև կառուցվածքով, էրգոնոմիկ ձևավորմամբ և բուսական ծագման նյութերով, որոնք ապահովում են ինչպես հարմարավետ օգտագործում, այնպես էլ շրջակա միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցում։ SLIM by Apriori հավաքածուն բրենդի ամենահայտնի շարքերից է, որտեղ ժամանակակից դիզայնը միահյուսվում է մաքրության և պարզության գաղափարին։ Նուրբ ու էլեգանտ ձևավորումը, հավասարակշռված գունային լուծումները և մտածված մանրամասները Apriori-ն դարձնում են ոչ միայն խնամքի միջոց, այլ նաև լոգասենյակի ինտերիերի գեղեցիկ լրացում։
Գին
4.800 ֏
1



















