APRIORI
Toothbrush Turquoise Blue Silver Medium
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Apriori Slim Turquoise Blue/Silver Medium -Այս մոդելն առանձնանում է իր թարմ և վառ գույնով, որը հիշեցնում է արևադարձային ծովի ջրերը: Փիրուզագույն ՝ արծաթագույն մետաղական դետալներով: Մազիկները նախատեսված են ատամների մակերեսի ավելի խորը և արդյունավետ մաքրման համար: Արժանացել է Red Dot Award մրցանակին: Ունի արտոնագրված ասիմետրիկ գլխիկ, որը մշակվել է ատամնաբույժների հետ համատեղ՝ առավելագույն հարմարավետություն ապահովելու համար Apriori Slim: Պատրաստված է բնական և բուսական հիմքով նյութերից։ Օգտագործվում է 30%- վ պակաս պլաստիկ, քան ստանդարտ ատամի խոզանակների դեպքում: Ինչպես Slim շարքի բոլոր ապրանքները, սա նույնպես ունի էլեգանտ և էկոլոգիապես մաքուր փաթեթավորում:
Apriori-ն լոնդոնյան oral care բրենդ է, որը հիմնադրվել է 2016 թվականին՝ վերաիմաստավորելու ամենօրյա ատամների խնամքը և սովորական ատամի խոզանակը դարձնելու ժամանակակից դիզայնի ու գիտակցված կենսակերպի մի մաս։ Բրենդը ստեղծում է խնամքի միջոցներ, որոնք համադրում են մինիմալիստական էսթետիկան, ֆունկցիոնալությունը և կայուն արտադրության սկզբունքները՝ սովորական առօրյան վերածելով ավելի հաճելի ու նուրբ փորձառության։ Ատամնաբույժների հետ համատեղ մշակված Apriori-ի խոզանակները նախագծված են արդյունավետ և նուրբ մաքրման համար։ Դրանք առանձնանում են թեթև կառուցվածքով, էրգոնոմիկ ձևավորմամբ և բուսական ծագման նյութերով, որոնք ապահովում են ինչպես հարմարավետ օգտագործում, այնպես էլ շրջակա միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցում։ SLIM by Apriori հավաքածուն բրենդի ամենահայտնի շարքերից է, որտեղ ժամանակակից դիզայնը միահյուսվում է մաքրության և պարզության գաղափարին։ Նուրբ ու էլեգանտ ձևավորումը, հավասարակշռված գունային լուծումները և մտածված մանրամասները Apriori-ն դարձնում են ոչ միայն խնամքի միջոց, այլ նաև լոգասենյակի ինտերիերի գեղեցիկ լրացում։
Գին
4.800 ֏
1



















