APRIORI
Toothbrush White Silver Medium
Նկարագրություն
Ապրանքանիշի Մասին
Apriori Slim White/Silver Medium -Այս մոդելը համատեղում է դասական սպիտակ գույնը արծաթագույն դետալների հետ և նախատեսված է նրանց համար, ովքեր նախընտրում են ավելի ինտենսիվ մաքրում: Մատովի սպիտակ մարմին՝ արծաթագույն մետաղական վերջավորությամբ: Մազիկներն ունեն միջին կոշտություն, ինչը թույլ է տալիս ավելի լավ հեռացնել ատամնափառը՝ չգրգռելով լնդերը: Ինչպես Slim շարքի մյուս խոզանակները, սա նույնպես արժանացել է Red Dot Award մրցանակին իր նորարարական և էրգոնոմիկ տեսքի համար:
Apriori-ն լոնդոնյան oral care բրենդ է, որը հիմնադրվել է 2016 թվականին՝ վերաիմաստավորելու ամենօրյա ատամների խնամքը և սովորական ատամի խոզանակը դարձնելու ժամանակակից դիզայնի ու գիտակցված կենսակերպի մի մաս։ Բրենդը ստեղծում է խնամքի միջոցներ, որոնք համադրում են մինիմալիստական էսթետիկան, ֆունկցիոնալությունը և կայուն արտադրության սկզբունքները՝ սովորական առօրյան վերածելով ավելի հաճելի ու նուրբ փորձառության։ Ատամնաբույժների հետ համատեղ մշակված Apriori-ի խոզանակները նախագծված են արդյունավետ և նուրբ մաքրման համար։ Դրանք առանձնանում են թեթև կառուցվածքով, էրգոնոմիկ ձևավորմամբ և բուսական ծագման նյութերով, որոնք ապահովում են ինչպես հարմարավետ օգտագործում, այնպես էլ շրջակա միջավայրի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցում։ SLIM by Apriori հավաքածուն բրենդի ամենահայտնի շարքերից է, որտեղ ժամանակակից դիզայնը միահյուսվում է մաքրության և պարզության գաղափարին։ Նուրբ ու էլեգանտ ձևավորումը, հավասարակշռված գունային լուծումները և մտածված մանրամասները Apriori-ն դարձնում են ոչ միայն խնամքի միջոց, այլ նաև լոգասենյակի ինտերիերի գեղեցիկ լրացում։
Գին
4.800 ֏
1



















