Օնորին Բլանի համարձակ ու զգայական ծաղկա-փայտային ամբրային բույրը։ Թարմ մրգերն ու պիստակի նուրբ երանգը շրջապատում են սպիտակ ծաղիկները՝ թողնելով հարուստ ու նրբագեղ հետք։ Արտահայտիչ բույր, որի առանցքում են մանդարին, տանձ, բալենու ծաղիկ և պիստակ, հասմիկ սամբակի ու գարդենիայի սիրտ և տոնկա լոբու, բենզոինի, պաչուլիի ու սանդալի հիմք։
MERCEDES-BENZ Parfums-ը լեգենդար ավտոմոբիլային բրենդի բույրային շարունակությունն է, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր որակով, հեղինակությամբ և նորարարություններով։ MERCEDES-BENZ-ի օծանելիքի շարքն առաջարկում է նրբաճաշակ բույրեր տղամարդկանց և կանանց համար՝ արտացոլելով այս մակնիշի ավտոմեքենաների տերերին բնորոշ էլեգանտությունը, արդիականությունն ու դինամիկ կենսակերպը։
MERCEDES-BENZ-ի յուրաքանչյուր բույր ստեղծվում է առանձնահատուկ հոգատարությամբ և մանրուքների հանդեպ ուշադրությամբ, ճիշտ այնպես, ինչպես բրենդի ավտոմեքենաները։ Բաղադրիչները խնամքով ընտրվում են, իսկ բույրային կոմպոզիցիաները մշակվում են ճանաչված պարֆյումերների կողմից՝ ստեղծելով ինքնատիպ և հիշվող բույրեր, որոնք ընդգծում են անհատականությունն ու ինքնավստահությունը։